|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ դեռ չի հասցրել ծանոթանալ սահմանադրական բարեփոխումների հրապարակված գլուխներին: Դիտարկմանը`մի՞թե իրեն չի հետաքրքրում` ինչ դրույթներ կան սահմանադրական բարեփոխումների հրապարակված գլուխներում, մանավանդ այն պարագայում, որ ինքն էլ դեմ է արտահայտվել բարեփոխումներին, Ախոյանը պատասխանեց, որ հասցրել է մի թեթև ծանոթանալ միայն առաջին յոթ գլուխներին:
«Այստեղ ինձ դուր չեկավ միասեռ ամուսնությունները խրախուսող կետը: Թող Վենետիկի հանձնաժողովը, եվրոպացիները չբերեն նման բաները մեր ավանդույթներով ապրող երկիր: Ուզում են Շարլի Էբդո սարքե՞ն ստեղ: Այդ կետը պետք է դուրս շպրտվի Սահմանդրությունից»,- ասաց Ախոյանը:
Վերջինս նշեց նաև, որ ժամանակ չի ունեցել ուսումնասիրել մյուս կետերը: