|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում գտնվող «ԼԵՌ-ԷՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով մոտ 60 հոգու աշխատանքից ազատել է: Նշենք, որ այս ընկերությունը զբաղված է հանքերի հետազոտման աշխատանքով: Ըստ Սյունիքում տարածված լուրերի՝ ընկերությունը կապվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, եւ այն ժամանակին ղեկավարել է ինքն ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նախկին գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:
Վերջին շրջանում Մաքսիմ Հակոբյանը «հրաժարվել» է այդ ընկերությունից, ու այն գտնվում է Սուրիկ Խաչատրյանի միանձնյա տնօրինման տակ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ աշխատակիցներին ազատելը տնօրինությունը պատճառաբանել է ֆինանսական խնդիրներով: «ԼԵՌ-ԷՔՍ» ընկերության տնօրինության հետ զրուցելու մեր բոլոր փորձերն անցան ապարդյուն: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը եւս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում