|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Կապրոյանին:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ամենապատիվ Հոգևոր Տեր,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության կապակցությամբ:
Անգնահատելի է Տանն Կիլիկիո Կաթողիկոսության դերը հայապահպանության և մեր ժողովրդի միասնության գործում:
Վստահ եմ, որ Ձեր գահակալության շրջանում ևս Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը կշարունակի ջանքեր ներդնել՝ հասնելու հայության, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայերի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և կորով՝ իրականացնելու Ձեր բարձր առաքելությունը»: