Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆարուք Հաջըհաֆըզօղլուի «Ձմեռային ասպատակները» ընդգրկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթ» ծրագրում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հաջըհաֆըզօղլուն նշեց, որ ֆիլմը 1981 թվականի մասին է, երբ Թուրքիան ապրում էր խստագույն ձմեռներից ու պետական հեղաշրջումներից մեկը:
«Ֆիլմում նկարագրում եմ, թե ինչպես Կարսում ածուխն այդ ժամանակ ադամանդի գին ուներ, և այն հասանելի էր միայն պաշտոնյաներին: Սրան զուգահեռ, երեք երեխայի ճակատագիր եմ ներկայացնում, որոնք, սահնակից բացի, ոչինչ չունեին և որոշում են ճանապարհորդել` ածուխ գտնելու հույսով: Ֆիլմի միջոցով ուզում էի երեխաների միասնությունը ցույց տալ, թե ինչպես դժվարին իրավիճակում նրանք օգնում են իրար»,- ասում է ռեժիսորը:
Նա խոստովանում է` ֆիլմում, իհարկե, ինքնակենսագրական դրվագներ էլ կան, բայց հիմնականում նկարագրել է այն երեխաների ապրումները, որոնք ապրում էին այդ ժամանակաշրջանում: «Այն ժամանակ ինտերնետ չկար, և աշխարհը ճանաչում էինք ֆիլմերի միջոցով»,- ասում է Հաջըհաֆըզօղլուն:
Հարցին, թե ինչո՞ւ է ընտրել հենց Կարս քաղաքը, պատասխանեց, թե Կարսն իր ծննդավայրն է, բացի այդ` ամենացուրտ քաղաքներից մեկը:
Ի դեպ, «Ձմեռային ասպատակները» ռեժիսորի առաջին լիամետրաժ ֆիլմն է: