կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-17 15:06
Քաղաքական

Նախատեսվում է պատգամավոր դառնալու համար մայրենիից քննություն հանձնել

Նախատեսվում է պատգամավոր դառնալու համար մայրենիից քննություն հանձնել

Այսօր լրագրողները սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանից հետաքրքվեցին, թե ինչո՞ւ են նոր Սահմանադրությամբ նախատեսել մայրենի լեզվի քննություն պատգամավորների համար: Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Այս հարցի վերաբերյալ, անկեղծ ասած,  լայն քննարկումներ չեն եղել: Մենք տեսել ենք, որ ԱԺ-ում մեծ պրոբլեմներ կան` այս խնդրի հետ կապված: Ուստի հանրային քննարկման արդյունքում պետք է գանք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Տարբերակներից մեկն է, որ լեզվի իմացության պահանջը տարածվի ցանկացած պաշտոնատար անձի վրա: Տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ լեզվի իմացությունը կարիք չունի սահմանադրական ամրագրման: Այնպես որ` մեզ պետք են քննարկումներ` այս հարցի հետ կապված»:

Նա օրինակ բերեց, որ  Ղազախստանում նախագահի թեկնածուներից մեկը, քանի որ չանցավ լեզվի իմացության քննությունը, չառաջադրվեց հանրապետության նախագահի թեկնածու:

Հարցին` չե՞ն կարծում, որ շատերը կարող են չհանձնել այդ քննությունը Վարդան Պողոսյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ մեր հասարակությունն այնքան աղքատ է, որ չունի բավարար քանակությամբ` հայերենին տիրապետող մարդիկ»: