Շուրջ 1 ժամ առաջ հերթական սպանությունն է գրանցվել Երևանում: Քանաքեռ վարչական շրջանում՝ իր շենքի բակում) մուտքի մոտ, սպանվել է քրեական աշխարհում «Չուգուն» մականվամբ հայտնի Արթուր Հովհաննիսյանը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են 4 պարկուճ և 1 գնդակ:
Արթուր Հովհաննիսյանն ստացել է մի քանի հրազենային վնասվածք, որոնցից մեկը` գլխին: Հենց այդ վնասվածքն էլ վճռորոշ է եղել: