կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-10 20:32
Իրավական

Տույին բերման են ենթարկել. ոստիկանության նոր մանրամասները

Հուլիսի 10-ին, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ-ում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս՝ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ՔՀԲ աշխատակիցները ՊՊԾ երրորդ հատուկ գումարտակի ծառայողների հետ Մաշտոցի պողոտայի և Պուշկին փողոցի խաչմերուկի մոտակայքից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1977 թվականին ծնված Արթուր Ղազարյանին՝ Տույ մականվամբ, 1981թվականին ծնված Արթուր Բորյանին՝ մականունը՝ Կվաս, 1988 թվականին ծնված Հրանտ Անանյանին, 1979 թվականին ծնված, նախկինում 3 անգամ դատապարտված Սարգիս Հարությունյանին, 1984 թվականին ծնված Արայիկ Խաչատրյանին, 1976 թվականին ծնված, նախկինում դատապարտված Արմեն Մուրադյանին և 1985 թվականին ծնված Սարգիս Զարգարյանին: 

Արթուր Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է անհայտ մակնիշի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 17 փամփուշտով, Անանյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով: 
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել Ղազարյանին պատկանող զրահապատ «ԲՄՎ» մակնիշի ՌԴ պետհամարանիշերով ավտոմեքենան, որի սրահից զննությամբ հայտնաբերվել է երկու հատ 7.62 մմ տրամաչափի որսորդական ինքնաձիգ՝ լիցքավորված 18 և 9 փամփուշտով:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: 
Քննությունը շարունակվում է: