|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Բաղրամյան պողոտայի ցուցարարներին ոստիկանությունը թույլ չի տա ամեն օր մեկ քայլ առաջ տանել բարեկադի վերածած աղբամանները: Այս լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Չեմ կարծում, որ աղբամաններն առաջ կբերեն: Եթե նրանց մեկ քայլը որեւէ բան կտա, եկեք տասը քայլ էլ մենք ավելացնենք, բայց դա ոչինչ չի տա: Եվ կարելի է տրամաբանել, որ այդ կերպ արհեստականորեն ստեղծում են մի իրավիճակ, որ բախում լինի, եւ հանրությանը ցույց տան, որ բախում կա, եկեք Բաղրամյան պողոտա»,- ասաց Վալերի Օսիպյանը:
Միեւնույն ժամանակ փոխոստիկանապետը չհստակեցրեց` ինչ քայլեր կձեռնարկի ոստիկանությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բաղրամյան պողոտայի ակտիվիստներից Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ իրենք իշխանություններին ժամանակ են տալիս մինչեւ երկուշաբթի 21:00-ն, որից հետո ամեն օր 21:00-ին մեկ քայլ առաջ են գնալու: