Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատվիրակությունը հունիսի 29-ից հուլիսի 1-ը եղել է Բելառուսի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են եղել Էդուարդ Շարմազանովը, Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը եւ Արծվիկ Մինասյանը: Բելառուսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել են Բելառուսի Հանրապետության ԱԺ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, կարեւորվել է Միջխորհրդարանական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:
Yerkir.am-ի այն հարցին` արդյո՞ք Բելառուսի իրենց գործընկերները հետաքրքրվել են, թե այս օրերին ինչ է կատարվում Հայաստանում` Բաղրամյան պողոտայում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Այո, հետաքրքրվել են, և երբ որ պարոն Արծվիկ Մինասյանն ասում է, որ Հայաստանի իմիջի մասին է խոսքը գնում, և մեր պատվիրակությունը Բելառուսի ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է եղել, նաև նկատի ունի հենց այդ թեման»:
Նա նշեց, որ այդ թեմայով հատուկ հարցազրույց է տվել բելառուսական հանրային հեռուստաընկերությանը: «Ասել եմ այն, ինչ ասում եմ Հայաստանում, այսինքն, ի տարբերություն մեր որոշ գործընկերների, իմ կարծիքը չի փոփոխվում օդային տարածքի փոփոխության պատճառով: Ասել եմ, որ սա բացառապես քաղաքացիական հասարակության բարձրացրած սոցիալական խնդիրն է, որ խնդիրը քաղաքականացնելը և արտասահմանյան լրատվամիջոցներով խնդիրը քաղաքականացնելը, Երևանում մայդան տեսնելը իրականության հետ առհասարակ որևէ կապ չունի: Ասել եմ, որ այնտեղ ցույց են անում մեր քաղաքացիները, և որ գների բարձրացումը բոլորիս է մտահոգում, ահա` ինչու նախագահը հանձնարարել է աուդիտ անցկացնել, որը կտևի 3-6 ամիս: Եվ այստեղ քաղաքական կուսակցություններ չկան, պարզապես սրտացավ քաղաքացիների պայքար է, և դա ընկալվել է Բելառուսի քաղաքացիների կողմից»,- ասաց Շարմազանովը, հավելելով, որ դա Բելառուսի համար լավ հնարավորություն էր` առաջին ձեռքից իմանալ իրադարձությունների մասին: