կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-02 12:28
Հասարակություն

Մանվել Գրիգորյանը սպառնում է ջարդել թալանչիների գլուխները

Մանվել Գրիգորյանը սպառնում է ջարդել թալանչիների գլուխները

Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի Բաղրամյան պողոտայում արդեն տասներորդ օրը շարունակվող ցույցերի մասին: «Դե, ժողովուրդ են, ամեն մարդ իր գործն անում ա, թող անեն էլ: Կարգին էլ գործ են անում»,- ասաց նա:

Հարցին, թե, իր կարծիքով, մինչև ե՞րբ կարող է այս իրավիճակը ձգվել. Բաղրամյան պողոտան մնում է փակ, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Դե ավելի լավ, թող մնա… Ժողովուրդ են, եկել են, հանգստանում են»:

Ճշտող հարցին` Ձեզ չի խանգարո՞ւմ փակ փողոցը, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ մի բան էլ ինձ մեր երկրում չի խանգարում»:

«Այդ դեպքում ինչքա՞ն կարող են դեռ մնալ ցուցարարները, ի՞նչ կանխատեսումներ ունեք» հարցին, պատասխանեց. «Ինչքան ուզեն: Սա մեր երկիրն ա, մեր տունն ա: Եթե դուք կարծում եք, թե էս երկրում կա մի մարդ, որ ուզում ա, որ ինչ-որ գին բարձրանա, ուրեմն սխալվում եք: Չկա տենց մարդ»:

Հարցին ի պատասխան, թե այդ դեպքում մեղավորները կպատժվե՞ն, գեներալը նախ հետաքրքրվեց, թե, մեղավորներ ասելով, ո՞ւմ նկատի ունենք, իսկ պարզաբանումից հետո, թե մեղավորները բոլոր նրանք են, ովքեր թալանել են և թալան թույլ տվել, արձագանքեց. «Այ դրանց գլուխները պտի ջարդվի: Որ բռնեմ` ջարդելու եմ»: