Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին:
«Շարունակական գործողությունները Ազատության հրապարակում, լրագրողների հանդեպ բռնությունները դատապարտելի են, և մենք բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի նստեն գիտակից հասարակության հետ»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ քաղաքական ուժերը ևս կանգնած չէին ցուցարարների կողքին, Վարդանյանը պատասխանեց. «Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիական հասարակությունն իր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված մեր դիրքորոշումը մենք մշտապես հայտարարել ենք, ուշադիր հետևել ենք: Պարտադիր չէր քաղաքական ուժերի ներկայացվածությունը: Մենք պաշտպանում էինք նրանց պահանջները»:
Հարցին, թե ՀՅԴ-ն խորհրդարանում այս առնչությամբ ի՞նչ է անելու, պատգամավորը պատասխանեց. «Այն, ինչ առաջարկել ենք. ընդմիջմանը ԱԺ նախագահի մոտ պետք է լինի քննարկում, և այն, ինչ կարող է իր լիազորույթւնների սահմաններում անել ԱԺ-ն, մենք պահանջելու ենք, որ կատարեն: Խոսքն առաջին հերթին բերման ենթարկվածներին ազատ արձակելու մասին է, և եթե կա անհամաչափ բռնություն, ուժի կիրառում, նաև դրանց ուսումնասիրություն»:
Դիտարկմանը, թե փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն անձամբ է օպերատորի նկատմամբ բռնություն կիրառել, Վարդանյանը պատասխանեց. «Ես դետալների մեջ չեմ մտնի, որովհետև կոնկրետ բաներ չգիտեմ: Բայց իմ պահանջն է, որ յուրաքանչյուր դեպք, ես վստահ եմ, որ ամեն ինչ տեսանկարահանված է, պիտի քննության առարկա դառնա»: