Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բնապահպան Սիլվա Ադամյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինֆորմացիա ունի, որ Սևանա լիճը գրավ է վերցվել Համաշխարհային բանկի կողմից, և դրա դիմաց մեր պետությանը գումար է տրամադրվել:
«Այդ տեղեկությունը ինձ հատուկ կանչել եւ ասել են: Պետք է փորձենք հասկանալ` կառավարման ի՞նչ պլաններ կան այստեղ: Ինձ ասացին, որ Համաշխարհային բանկը գումար է տրամադրել` Սևանի հետ կապված, և Սևանը գրավ են դրել»,- ասաց նա` հավելելով, որ բոլորովին էլ կատակի նման չէ այն տեղեկությունը, որ Սևանում նավթ են որոնում:
«Շատ հնարավոր է, որ Սևանում նավթ կա, և դրա համար է այս ամենը»,- ասաց Ադամյանը:
Ըստ նրա` շատ են նաև խոսակցություններն այն մասին, որ արբանյակային նկարահանումները ցույց են տվել`Սևանում ոսկի կա:
«Սկզբում ես սա լուրջ չէի դիտարկում, բայց հիմա կարծիքս փոխել եմ: Ես սրա տակ այլ բան եմ տեսնում: Մարդիկ հող են նախապատրաստում այլ բանի համար: Ինչ-որ բան են նախապատրաստում»,- ասաց Ադամյանը` նշելով, որ չի կարող այն աղբյուրը բացահայտել, որտեղից ստացել է այդ ինֆորմացիան:
Բնապահպանի խոսքով` մեծ քանակությամբ արտասահմանյան կազմակերպություններ հավաքված են Սևանի շուրջ և հետազոտություններ են անում, ինչ-որ բան են որոնում: Նա ընդգծեց նաև, որ Սևանի նկատմամբ աննախադեպ հետաքրքրություն է: