Հանրապետության տարածքում հունիսի 18-ին շրջանների զգալի մասում, 19-20-ին հյուսիսային շրջաններում, 21-ին` Շիրակում, Լոռիում և Տավուշում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ. արագությամբ:
Հունիսի22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին էապես չի փոխվի, այնուհետև ատսիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում հունիսի 18-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ, 19-20-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 21-22-ին՝ առանց տեղումների եղանակ: