|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր օտարերկրյա գործընկերներին Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում վրացական կողմին հայտնած զորակցության և առաջարկած աջակցության համար: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Վրաստանի վարչապետը, մասնավորապես, նշել է, որ ստացել է աջակցության բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ հարևան երկրների վարչապետերից: «Զանգահարել են Հայաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի վարչապետերը: Նրանք պատրաստ են մեզ օգնել իրենց հնարավորության առավելագույն չափով: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ առաջարկներ են եղել նաև այդ երկրների արտակարգ իրավիճակների պետական կառույցներից, սակայն իրավիճակի կարգավորման համար իրենց դեռ լիովին բավարար են սեփական մարդկային և տեխնիկական ռեսուրսները: