Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին համաժողովը: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ շուրջ երկու տարի քննարկումներ են եղել «Քաղաքացիական պայմանագիր» հասարակական միավորման անդամներրի միջև, և որոշում է կայացվել հիմնադրել քաղաքական կուսակցություն:
Բազմաթիվ կուսակցությունների շարքում ևս մեկ կուսակցություն ստեղծելու հիմնավորումների մասին խոսելով, նա նշեց, որ այս կուսակցությունը մտադիր չէ երկար ժամանակ մնալ ընդդիմության կարգավիճակում, և տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեն ստանալով` կստանձնի պետական իշխանությունը:
«Քաղաքացիական պայմանագիրը» ոչ թե խոստանում է իշխանափոխություն, այլ խոստանում է ստեղծել իշխանափոխության համար անհրաժեշտ մեխանիզմներ: Նիկոլ Փաշինյանը կարևորեց ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը: Նա նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա տարիներին բոլոր մարզերում, քաղաքներում, համայնքներում, ընտրատարածքներում կձեւավորի տարածքային կառույցներ եւ կունենա համայնքային ընտրություների թեկնածուներ:
««Քաղաքացիական պայմանագիրը» մասնակցելու է ՏԻՄ, խորհրդարանական և նախագահական ընտրություններին: Հայաստանը պետք է դառնա հայի ամենացանկալի վայրը ապրելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: