|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հունիսի 5-ին Ֆրանսիայում տեղի կունենա աշխատանքային հանդիպում` հայ-ֆրանսիական բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության թեմատիկայով: Այսօր Երևանում անցկացվող Բոլոնիայի գագաթաժողովում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Ֆրանսիայի վարչապետին առընթեր Բարձրագույն կրթության հարցերով պետքարտուղար Թիերի Մանդոնը:
Խոսելով Բոլոնիայի գործընթացի մասին` նա նշեց, որ այն գործընկերների մեջ սերտ շփում է ապահովում, ինչը շատ կարևոր է: «Կարծում եմ, որ այն աշխատանքը, որ կատարվել է Հայաստանում երեք տարիների ընթացքում, չպետք է ավարտվի այսօր այստեղ, այլ, ընդհակառակը, օրինակ ծառայի հետագա նմանատիպ գործունեության համար»,- ասաց Մանդոնը:
Ըստ նրա` Բոլոնյան գործընթացը չպետք է դիտարկել միայն որպես ծախսեր, այլև` որպես ներդրում, քանի որ այն, ինչ կատարվում է այս ոլորտում, ապագային ուղղված ներդրում է: «Կուզեմ ավելացնել նաև, որ այն ամենը, ինչ կրթական ոլորտին է առնչվում, գերակա նշանակություն ունի Ֆրանսիայի համար,- ասաց Ֆրանսիայի պատվիրակը: