կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-13 17:14
Քաղաքական

Առաջիկա օրերին հայտնի կդառնա հանրաքվեի օրը

Առաջիկա օրերին հայտնի կդառնա հանրաքվեի օրը

Մայիսի 5-ին լրացավ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական ուժերի կողմից առաջարկներ ներկայացնելու ժամկետը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ մայիսի 5-ը վերաբերում էր գրավոր առաջարկների ներկայացմանը, իսկ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները, ըստ նրա, «եղել են, կան ու կլինեն»:

 

Բացի ՀՅԴ-ից` գրավոր առաջարկներ է արել նաև «Ժառանգություն»-ը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ հանրաքվեի հարցը մի քանի օրից արդեն պարզ կլինի: «Հանրաքվեի հարցով մի քանի օրից, ինձ թվում է, որոշում կկայացվի: Հենց մասնագիտական հանձնաժողովի եզրակացությունը հայտնվի, դրանից հետո արդեն նախագահը պետք է որոշի` երբ է ուղարկում Ազգային ժողով և որ օրը»,- ասաց Բաղդասարյանը:

 

Զավեշտալի է, որ Բաղդասարյանը հիմա էլ չի բացառում, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կարող է երկու տեքստ լինել: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նման հայտարարություն անում է այն դեպքում, երբ երկու օր առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հայտարարեց, որ ներկայացվելու է հայեցակարգի մեկ տարբերակ. հանձնաժողովն աշխատել է կառավարման խորհրդարանական համակարգի վրա:

 

Ի դեպ, Վահրամ Բաղդասարյանն ասաց նաև, որ թեև ԲՀԿ-ն առաջարկներ չի ներկայացրել, բայց կմասնակցի կոնսուլտացիաներին: