կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-12 17:59
Քաղաքական

Հողամաս՝ «Դիլիջան» ազգային պարկին

Հողամաս՝ «Դիլիջան» ազգային պարկին

Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հողամաս ամրացնելու մասին որոշման նախագիծը: Որոշման նախագիծը ենթադրում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 1.3932 հեկտար հատուկ պահպանվող հողերի կատեգորիա փոխադրված հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Դիլիջան» ազգային պարկ պետական ոչ առևտրային կազմակերպությանը` որպես տնտեսական գոտու տարածք` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:

 

Տեղեկացնենք նաև, որ հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվելու են «Քեմփ Վենչուրս» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին: