|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծի ենթարկած ավագ լեյտենանտը ևս արժանացել է նույն «պատժին»՝ ծեծվել է մի քանի զինծառայողների կողմից. հայտնում է «Փաստինֆո»-ն:
«Գործը մուտքագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել դատավոր Անդրանիկ Մնացականյանին: Ըստ մեղադրանքի՝ 23-ամյա Հովհաննես Ղուկասյանը, Արմոնդ Գասպարյանը, Կարեն Շադինյանը, Գուրգեն Շահբազյանը և Հայկ Հակոբյանը, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայողներ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ խմբով ծեծել են իրենց նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Վանուշ Թորոսյանին:
Նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ զինծառայողներն ավագ լեյտենանտին ծեծել են, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տաբեր մասերին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ: Ավագ Լեյտենատնին ևս մեղադրանք է առաջադրվել, այն բանի համար, որ նա զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող Հովհաննես Ղուկասյանի նկատմամբ` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
Հովհաննես Ղուկասյանին, Արմոնդ Գասպարյանին, Կարեն Շադինյանին, Գուրգեն Շահբազյանին և Հայկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ լեյտենանտ Վանուշ Թորոսյանին՝ 358.1-րդ հոդվածի 2-րդ մասով»,- գրում է կայքը:
Մանրամասն` սկզբնաղբյուրում