|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Իսպանական Սեւիլիայում Airbus A400M ռազմական բեռնատար ինքնաթիռ է կործանվել: Վթարը տեղի է ունեցել թռչելուց մի քանի րոպե անց:
Ինքնաթիռում 8-10 մարդ է եղել: Կործանման պատճառները դեռ ճշտվում են:
Նախապես տեղական լրատվամիջոցները հայտարարել էին, թե ինքնաթիռը պատկանում է իսպանական բանակին, սակայն ավելի ուշ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել էր, որ այն իսպանական բանակինը չէ:
Airlive կայքի տեղեկություններով ինքնաթիռը նախատեսված էր Թուրքիայի ռազմաօդային ուժերի համար:
Նախնական տվյալներով 3 մարդ զոհվել է, երկու ուղեւորի ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: