կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-09 14:41
Քաղաքական

Քաղաքական թշնամանքն այլևս լրջագույն վտանգ է դառնում մեր երկրի համար. Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական թշնամանքն այլևս լրջագույն վտանգ է դառնում մեր երկրի համար. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Հաղթանակի զբոսայգում մայիսի 9-ի տոնակատարություններին էր մասնակցում ԲՀԿ-ն: Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Շուշիի ազատագրումից մինչ օրս այլ ոլորտներում գրանցած ձեռքբերումներին, նշեց. «Ասել, որ քաղաքականության ու տնտեսության մեջ մենք այսօր լրջագույն հաղթանակներ ունենք, դա, իհարկե, այդպես չէ: Բայց մենք այսօր ունենք անկախ պետություն, ու դա ամենակարևոր ձեռքբերումն եմ համարում»:


Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ Հայաստանում պետք է վերացնել քաղաքական թշնամանքի մթնոլորտը: «Քաղաքական թշնամանքը այլևս լրջագույն վտանգ է դառնում մեր երկրի համար, երբ որ քաղաքական ուժերը փորձում են ոչ թե համագործակցել միմյանց հետ` երկիրը լրջագույն ճգնաժամային իրավիճակներից ազատելու համար, այլ փորձում են, մեկը մյուսին վնասելով ու վարկաբեկելով, քաղաքական դիվիդենդներ շահել: Դա չաշխատող մեխանիզմ է: Ի վերջո, յուրաքանչյուր քաղաքական ուժի գնահատականը տալու է ժողովուրդը` ընտրությունների արդյունքում: Քաղաքական ուժերի կողմից միմյանց մերժելը, իմպերատիվ ձևով, հենց այնպես, միայն նրա համար, որ տվյալ քաղաքական ուժին համարում ես քեզ թշնամի, կեղտոտ պատերազմ տանելով ու թիկունքից հարվածելով,  դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է»,- ասաց նա` չհստակեցնելով, թե ում կամ որ քաղաքական ուժին նկատի ունի: