կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-28 10:26
Հասարակություն

Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ ՄԻՊ

Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ ՄԻՊ

Ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածվում է եւ ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա, մասնավորապես, նշել է․

«Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 19-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի եւ ԱՄՆ հայ հայտնի փաստաբան Կարօ Ղազարեանի ուղեկցությամբ այցելեցի Սուրբ Գրիգոր լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի եւԳռուզեան-Զաքարեան-Վասպուրական ազգային վարժարան, որոնք անցյալ տարի հարձակման էին ենթարկել ադրբեջանական հանցավոր խմբեր:

Մասնավորապես, եկեղեցին հրդեհվել էր 2020թ. սեպտեմբերին: Հուլիսին վարժարանն էր ենթարկվել վանդալիզմի՝ պատերին հայերի դեմ ադրբեջանական ատելության ու թշնամանքի խոսքերով:

Դրանից հետո՝ 2020թ. սեպտեմբերի 21-ին հրազենից կրակել էին վարժարանի վրա: Ընդ որում, վարաժարանը մանկապարտեզի տարիքից մինչեւ 8-րդ դասարանի երեխաների համար է:

Եկեղեցիում տեղի ունեցան քննարկումներ Smpad G. Saboundjian-ի, իսկ վարժարանում՝ տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի եւ երեխաների հետ: Նրանք հաստատեցին ահաբեկող հարձակումները եւ ներկայացրին հարձակումների իրենց հայտնի մանրամասները:

Այս արարքները հակադրվում են մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը, ոտահարում են բռնությունից զերծ լինելու, երեխաների շահերի, խղճի եւ կրոնի ազատության եւ այլ կենսական իրավունքներ:

Դրանք ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականությունը տարածվում է եւ ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։

Նշված հանցավոր արարքների քննությունն իրականացնում է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI)՝ որպես ատելության շարժառիթով կատարված հանցանքներ:

Կալիֆորնիա իմ այցը կազմակերպվել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արեւմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA-WR) ANCA Western Region աջակցությամբ»։