|
Փոխարժեքներ
26 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.6 |
| EUR | ⚊ | € 425.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.3204 |
| GBP | ⚊ | £ 497.06 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Վրաստանի կառավարության նորացված կազմը ստացել է վստահության քվեն. հայտնում է РИА Новости-ն:
Կողմ է քվեարկել 87 մարդ, դեմ՝ 38-ը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության նոր կազմը:
Կառավարության նոր կազմում ընդգրկվել են երեք նոր նախարարներ՝ Թինա Խիդաշելին (պաշտպանության նախարար), Գիգլա Ագուլաշվիլին (շրջակա միջավայրի պահպանման նախարար) և Տարիել Խեչիկաշվիլին (սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար):