Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 3-ին` ժամը 14.15-ին, ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խմբին 1967 թ. ծնված Սասուն Խ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, իրեն անծանոթ մի խումբ անձինք, իր տան բակում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ծեծի են ենթարկել իրեն` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է Սասուն Խ.-ին ծեծի ենթարկած անձանց ինքնությունը՝ 1953 թ. ծնված Սուսաննա Ա.-ն, նրա եղբայրը` 1966 թ. ծնված Սուրեն Ա.-ն, և վերջինիս որդին` 1988 թ. ծնված Էրիկ Ա.-ն, որոնք հրավիրվել են բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: