Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 25-ին, Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանն այցելել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ:
Այնուհետև, ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության աշխատակիցների հետ, քննարկել է Ղարաբաղյան հակամարտությանն ու բանակցային գործընթացին, ինչպես նաև Սփյուռքի հայկական համայնքների կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Փետրվարի 26-ին Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում առկա իրավիճակին, Արցախի կյանքի տարբեր բնագավառներին և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումը մի շարք հարցերում:
Գեորգի Պետրոսյանն այցելել է նաեւ Սուրբ Մարիամ և Սուրբ Խաչ եկեղեցիներ, զրուցել է հոգևորականների ու հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Սբ Խաչ եկեղեցում նախարարը հանդես է եկել ելույթով, որում հայ համայնքի անդամներին ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` նշելով Ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի լուծման համար Հայաստանի, Սփյուռքի և Արցախի ջանքերի միավորման անհրաժեշտությունը: ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը պատասխանել է նաև հայ համայնքի ներկայացուցիչներին հուզող հարցերին:
Այցի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարին ուղեկցել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: