Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բացօթյա խորանում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողության ժամանակ իր խոսքն առ Աստված և ժողովրդին ուղղեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
«Մեր պատմությունը պայծառեցնող 100 տարիների սրբերը նահատակ դառան, բայց մեզ հետ ապրեցին: Մեր նահատակ սրբերն իրենց հավատքով մեր հավատքը գրավեցին, իրենց հույսով մեր հավատքը շաղախեցին, և այսօր մեր ժողովրդի կյանքի մեջ սուրբ դարձած մեր նահատակները մեր եկեղեցու կողմից կսրբանան: Հետևաբար, ուրա'խ Տեր, Սուրբ եկեղեցի, որովհետև քրիստոնեական հավատքի մեջ ապրած մեկուկես միլիոն նահատակներն այսօր կսրբանան և ներկայումս մեր եկեղեցին կպայծառեցնեն»,- ասաց Վեհափառը:
Նա նշեց, որ մենք մեր նահատակներեն չենք մոռանում. վա’յ այն ազգին, որ մոռանում է իր նահատակներին: «Մեր մեկուկես միլիոն նահատակները մեր ժողովրդի կյանքի մեջ պետք է մնան անլռելի զանգակատուն` հիշեցնելով մեր ժողովրդի քրիստոնեական հավատքը, հիշեցնելով ապրելու և ապրեցնելու ճշմարիտ ճանապարհը: Մեր նահատակները պետք է դառնան սրբազան դարբնոց` մեր պայքարի ոգին արթնացնող: Ո'վ սրբացած նահատակներ հայոց, պիտի շարունակենք հիշել և հիշեցնել և աշխարհից պահանջել արդարություն` մեր ժողովրդի բռնաբարված իրավունքների վերականգնում: Ո'վ նահատակներ հայոց, պահեցեք և պաշտպանեցեք մեր հայրենիքը և ցույց տվեք մեզ դեպի հավերժություն, դեպի մեր ժողովրդի իրավունքների արդար հատուցում պահանջելու սրբազան ճամփան: Փա'ռք քեզ, Տեր»,- ասաց Վեհափառը: