կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-04-20 12:03
Հասարակություն

Ծառուկյանի կինը մեկ տարում 1 միլիոն դոլարի զարդ է գնել. Hetq.am

Ծառուկյանի կինը մեկ տարում 1 միլիոն դոլարի զարդ է գնել. Hetq.am

Hetq.am-ում կարդում ենք.

 

«490.000 դոլար արժողության պլատինե կախազարդը, 470.000 դոլարանոց պլատինե մանյակը, 35.000 դոլարանոց ապարանջանը և 25.000 դոլարանոց ականջօղը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կնոջ՝ Ջավահիր Ծառուկյանի կողմից 2014թ. ձեռքբերված թանկարժեք գույքն է: Ջավահիր Ծառուկյանը սիրում է թանկարժեք զարդեր, սպասք և այլն: Օրինակ՝ 2013թ-ին 8.5 մլն դրամ արժողության սպասք էր գնել:


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն էլ զարդերի, շքեղ կահույքի, բաժնետոմսերի ու անշարժ գույքի «սիրահար» է:  


Պատգամավորն ունի 641.130 եվրո արժողության ննջարանի կահույքներ, ինչպես նաև 126.820 եվրո արժեքով ճաշասենյակի կահույք: Ադամանդե քարերով նրա ձեռքի ժամացույցն արժե 300.000 դոլար, ոսկե շղթայով և ադամանդե քարերով ձեռքի ժամացույցը՝ 500.000 դոլար, որից պատգամավորը երկու հատ ունի: Գ. Ծառուկյանի ադամանդե քարերով ոսկե 3 մատանիների ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 700 հազար դոլար»:

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում: