Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱՄՆ Վիրջինիա նահանգի հոսպիտալում մահամերձ հիվանդներից մեկը խոստովանել է, որ ինքը Կենտրոնական հետախուզական վարչության հանձնարարությամբ սպանել է հոլիվուդյան գերաստղ Մերիլին Մոնրոյին և ևս 30-ից ավելի արտիստների, քաղաքական գործիչների, լրագրողների և հասարակական գործիչների։
Ինչպես գրում է Обозреватель-ը, նախկին գործակալ Նորման Հոջեսը նշել է, որ ինքը ղեկավարել է 5 պրոֆեսիոնալների, որոնք ամեն ինչ կազմակերպել են այնպես, որ իշխանության համար վտանգավոր մարդկանց մահը նման լինի դժբախտ պատահարի։
«Մենք վկայություններ ստացանք այն մասին, որ Մերիլին Մոնրոն սեռական կապ է ունեցել ոչ միայն Քենեդու, այլ նաև Ֆիդել Կաստրոյի հետ։ Իմ ղեկավար Ջիմի Հեյվորթն ասաց, որ նա պետք է մահանա, և ես պետք է կազմակերպեմ իբր ինքնասպանության։ Ես դա արեցի Ամերիկայի համար»,- պատմել է Հոջեսը։
Նրանք, ովքեր կարող են հաստատել վետերանի խոսքերը, արդեն մահացել են: Չնայած դրան՝ ՀԴԲ-ում արդեն հետաքրքրվել են նրա հայտարարությունով եւ հիվանդասենյակում նա գտնվում է ձեռնաշղթաներով ։