Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր Նոր Գեղիում զինված միջադեպ է գրանցվել ավազակային հարձակման փորձ կատարող խմբի մասնակցությամբ: Խմբի անդամներից երկուսին հայտնաբերելու նպատակով ոստիկանությունն ակտիվ օպերատիվ-որոնողական աշխատանքներ է սկսել, հատկապես` Կոտայքի մարզում:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այս պահին մարզի ավտոճանապարհներին ծառայություն են իրականացնում ավտոմատավոր ոստիկաններ, ովքեր ստուգում են կասկածելի թվացող մեքենաները: Նրանք, ամենայն հավանականությամբ, փնտրում են փախուստի դիմածների ավտոմեքենան:
Հիշեցնենք, որ այսօր` ժամը 10-ի սահմաններում, երեք անհայտ անձինք փորձել են մուտք գործել Բյուրեղավան քաղաքի թիվ 7 շենքի բնակարաններից մեկը: Ըստ նախնական տեղեկությունների՝ տանտիրուհին, ներսից դուռը կողպելով, զանգահարել է ամուսնուն, որը շտապել է տուն և, շենքի բակում հանդիպելով հիշյալ անձանց, պարզաբանում է պահանջել, ինչը վերածվել է վիճաբանության, և եռյակից մեկը ատրճանակն ուղղել է տանտիրոջ վրա, ապա հիշյալ անձինք ավտոմեքենայով դիմել են փախուստի:
Բնակարանատերը անմիջապես օգնության է կանչել ընկերոջը, և նրանք իրենց մեքենայով սկսել են հետապնդել փախչողներին: Աբովյան-Նորի Գեղի ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին եռյակից նույն անձը իջել է մեքենայից, կրկին զենքը պահել հետապնդողների վրա, ինչից հետո քաշքշուկ է սկսվել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, ինչի արդյունքում նրան ու բնակարանատիրոջը պատճառվել են հրազենային վնասվածքներ: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված վեց փամփուշտով, որոնցից երկուսը՝ կրակված, և մեկ բջջային հեռախոս: Փախուստի դիմածների ավտոմեքենայի պատկանելությունը պարզված է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքներ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող մյուս երկուսի ինքնությունը ճշտելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն: