|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ադրբեջանական բանակը 2015-ի հունվարի 1-ից մինչև մարտի 8-ը 12 զինվոր է կորցրել, որոնցից 8-ը զոհվել են շփման գծում. հայտնում է Кавказский узел-ը: Այդ մասին հայտնել է Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտը (Caspian Defense Studies Institute), որը գլխավորում է ռազմական փորձագետ, վտարանդիության մեջ գտնվող Ջասուր Սումերինլին (2014-ին իշխանությունների ճնշման հետեւանքով լքել է Ադրբեջանը եւ բնակություն հաստատել Եվրոպայում):
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ՊՆ-ն և մյուս ուժային կառույցները, սակայն, աշխատում են տեղեկատվություն չտրամադրել կորուստների մասին՝ պատճառաբանելով, թե դա «ռազմական գաղտնիք» է:
Ըստ փորձագետի՝ երկրի ԶԼՄ-ներին հրահանգված է տեղեկություններ չտարածել զոհերի մասին` առանց պաշտոնական մարմինների համաձայնության: