Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտոնյաները սկսել են բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնել իրենց ունեցվածքի եւ գույքի հայտարարագրեր: Armlur.am-ը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առնթեր ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ունեցվածքը: Տեղեկացնենք՝ թե' 2013 թվականի, թե’ 2014-ի տարեկան հայտարարագրերում Գորիկ Հակոբյանը ոչ մի շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել: Նա ներկայացրել է միայն իր տարեկան եկամուտն ու առկա դրամական միջոցները: Եւ այսպես՝ 2013-ի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գորիկ Հակոբյանն այդ տարի վաստակել էէ 7 մլն 435 հազար 186 դրամ: Իսկ դրամական միջոցներն էլ 25 մլն 500 հազար դրամից դարձել էին 28 մլն 300 հազար:
2014 թվականի տարեկան հայտարարագրից պարզ է դառնում, որ ԱԱԾ տնօրենը 28 մլն-ը դարձրել է 38 մլն 500 հազար դրամ, իսկ մեկ տարում էլ կարողացել է վաստակել 9 մլն 137 հազար դրամ, այն էլ միայն աշխատանքի վարձատրության շնորհիվ: Նշենք, որ նա ներկայացրել է իր եւ կնոջ՝ Գայանե Մելիքյանի հայտարարագրերը: Գորիկ Հակոբյանի կինն էլ իր հայտարարագրերում միայն դրամական միջոց է նշել, որը 2013-ին կազմել է 22 մլն 200 հազար դրամ, իսկ 2014-ին՝ 24 մլն 400 հազար դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: