|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում ապրող 89-ամյա Մեհմեդ Ինանչը հայտնել է, որ, չնայած հիպնոսի և այլ մեթոդների կիրառմանը, 55 տարի է` չի քնում. տեղեկացնում է Eskisehirhaber-ը:
Ըստ կայքի՝ պապիկը նշել է, որ նախկինում նման խնդիր չի ունեցել, սակայն 55 տարի է՝ դժվարանում է քնել: Նա պատմել է, որ սկզբում անքնությունն իրեն ձանձրույթ է պատճառել, սակայն հետագայում սկսել է ժամանակն անցկացնել` երեխաների և հարազատների համար գուլպա գործելով:
Նշենք, որ 89-ամյա պապիկն իր երեք ամուսնություններից ունի 12 երեխա:


