կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-09 16:49
Սպորտ

«Ուլիս»-ը պարտվեց «Ռոստով»-ին

«Ուլիս»-ը պարտվեց «Ռոստով»-ին

Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող  «Ուլիս»-ն առայժմ հաղթանակ չի կարողանում տոնել ստուգողական խաղերում: Հերթական խաղում այսօր Գագիկ Բարսեղյանի սաները պարտվեցին ռուսական «Ռոստով» թիմին:


Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, առաջին խաղակեսում «Ռոստով»-ը թեեւ որոշակի առվելություն ուներ, բայց «Ուլիս»-ը կարողացավ անառիկ պահել սեփական դարպասը:

 

Ընդմիջումից հետո թիմերի կազմերում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան: Երևանյան թիմը 2-րդ խաղակեսում 4 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:  «Ռոստով»-ի կազմում հետ-տրիկի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած Դմիտրի Պոլոզը:

 

Հաջորդ հանդիպումն կայանալու է փետրվարի 14-ին:  Այդ օրն «Ուլիս»-ը կմրցի «Սպարտակ»-ի հետ: