Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հունվարի 31-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ֆուչիկի փողոցի 24 շենքի մի բնակչուհի և հայտնել, որ հարևան բնակարաններից մեկից օգնության կանչեր են լսվում: Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբին հաջողվել է բացել բնակարանի դուռը: Ներսում հայտնաբերել է 1946 թ. ծնված, ՌԴ քաղաքացի Արշավիր Բարսամյանի դիակը՝ բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Դիակի մոտ հայտնաբերվել է մուրճ՝ արյան հետքերով: Նույն բնակարանից ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկվել երկու տղամարդ և մեկ կին՝ 1937 թ. ծնված Բ. Ե.-ն, 1950 թ. ծնված Ռ. Մ.-ն և 1952 թ. ծնված Է. Ծ.-ն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: