|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Տեղեկացրել էինք, որ Գյումրու սպանդից փրկված փոքրիկի առողջական վիճակը սկսել է վատանալ:
Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկ Վիլյամ Խաչատրյանը, ով օրեր առաջ վիրահատել էր փոքրիկին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ այստեղ են Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները և պայքարում են երեխայի կյանքի համար:
«Երեխայի համար արվում է ամեն ինչ, աշխարհի ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկա այնպիսի մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ ու օգնել, և մենք չենք դիմել նրան: Հայաստան են ուղարկվում դեղեր, որոնք շատ հազվադեպ են կիրառվում: Այն, որ այդպիսի ծանր հիվանդը հիմա ողջ է, արդեն հրաշք է: Մենք մինչ այս կարողանում էինք երեխայի մոտ առաջացած խնդիրները լուծել»,-ասաց մասնագետը:
Նա նշեց, որ սա բացառիկ դեպք է, քանի որ հաճախ չես կարող տեսնել 6 ամսական փոքրիկի, ով բազում կտրվածքներ ունի:
«Ինչքան պետք է, այնքան էլ կմնանք այստեղ` մինչև երեխայի մոտ կայունանա ամեն ինչ»,- ասաց Խաչատրյանը: