|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մեկամյա փոքրիկ հնդկացին ծնվել է 34 մատով: Դա նոր ռեկորդ է Գինեսի գրքում: Ակշատ Սակսենան ձեռքերին ունի 14, իսկ ոտքերին` 20 մատ. տեղեկացնում է Mignews.com-ը:
Երեխան արդեն մի քանի անգամ վիրահատվել է: Ավելորդ մատների առկայությունը բժիշկները ախտորոշում են որպես գենետիկական հազվագյուտ հիվանդության` պոլիդակտիլիայի արդյունք:
Մինչ Ակշատ աշխարհ գալը ռեկորդը պատկանում էր չինացի մի տղայի: Նա ձեռքերին ուներ 15, իսկ ոտքերին` 16 մատ: