Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անդրադառնալով տոնական օրերին Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության «անգործության» և մաքսային կարգավորումների հետ կապված «անորոշության» վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությանը, ֆինանսների նախարարությունը պարզաբանում է տարածել, որում նշված է.
«Մաքսային մարմնի անգործության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ստեղծվել է օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ, որին հանձնարարվել է ապահովել մաքսային ծառայության մասով կառուցվածքային ստորաբաժանումներին, մաքսային մարմիններին օպերատիվ պարզաբանումների և մեթոդական ու կազմակերպչական բնույթի օժանդակության տրամադրումը` կապված ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ մաքսային գործառնությունների և ընթացակարգերի փոփոխությունների հետ:
Հրամանով հանձնարարվել է մաքսային հսկողության գոտիներում, մաքսային հսկողության տարածքներում (ժամանակավոր պահպանման պահեստներում), մաքսային պահեստներում, սահմանային մաքսային մարմիններում 2014 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2015-ի հունվարի 11-ը սահմանել հերթապահություն` յուրաքանչյուր օրվա համար նշանակելով պատասխանատու աշխատակից: Հունվարի 2-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում.
1. ընդունվել է տարանցիկ փոխադրման ընթացակարգով 16 հայտարարագիր ՀՀ տարածքից ԵՏՄ այլ երկրներ ապրանքներ տեղափոխելու համար
2. ընդունվել է ներքին տարանցման թվով 885 փաստաթուղթ
3. ԵՏՄ այլ երկրներից ՀՀ ապրանքների տեղափոխման 3 դեպքով իրականացվել են ԵՏՄ այլ երկրներում բացված տարանցման ընթացակարգի ավարտման գործառնություններ.
4. ընդունվել է մաքսային 3792 հայտարարագիր այլ մաքսային ընթացակարգերով, այդ թվում՝ ժամանակավոր ներմուծման և վերաարտահանման ընթացակարգերով՝ 3736, բացթողում ներքին սպառման համար ընթացակարգով՝ 56 հայտարարագիր»: