|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ադրբեջանի մոբիլիզացիայի և զինվորական ծառայության զորակոչի պետական ծառայությունը հայտարարել է պահեստազորայինների ստուգիչ հավաք: Այս մասին 2015-ի հունվարի 6-ին, AzVision.az լրատվակայքին հղումով, գրում է razm.info-ն։
Կայքի աշխատակիցները կապվել են զորահավաքն իրականացնող պետական ծառայության պատասխանատուներին՝ փորձելով ճշտել, թե որքանով են անցկացվող միջոցառումները կապված առաջնագծում վերջին օրերին տիրող իրավիճակի հետ։ Հարցմանն ի պատասխան, սակայն նշվել է, որ հավաքը պլանային է։
Հայտնի չէ, սակայն, թե ստուգիչ միջոցառումների շրջանակներում քանի պահեստայինի հավաք է նախատեսվում անցկացնել։
Նշենք, որ, ըստ ադրբեջանական օրենսդրության, հավաքների անցկացման ժամանակահատվածը որոշում է պաշտպանության նախարարությունը, իսկ ընդգրկվող անձնակազմի քանակը՝ երկրի նախագահը: Օրենքի համաձայն՝ մոբիլիզացիայի պատրաստականությունը ստուգելու նպատակով անցկացվող հավաքները կարող են տևել մինչև 10 օր։