կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-29 11:39
Հասարակություն

Անհատականություն էր, բարդ, չմարսվող, չուտվող, ուժեղ...

Անհատականություն էր, բարդ, չմարսվող, չուտվող, ուժեղ...

ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ.....տխուր եւ տխուր լուր, ցավալի, ցավոտ եւ ցավեցնող մահ...Երբ ինձ հարցում էին ով է ամենախարիզմատիկ եւ տպավորիչ քաղաքական գործիչը, միշտ պատասխանել եմ՝ Վահան Հովհաննիսյանը, ինքը անհատականություն էր, բարդ, չմարսվող, չուտվող, ուժեղ...ինքը այն կերպարն էր, որ երբ մոտենում էր ԱԺ ամբիոնին, բոլոր լրագրողները, նաեւ՝ իր գործընկեր պատգամավորները համակ ուշադիր էին դառնում՝ Վահանն է խոսում,իսկ ԱԺ փոխնախագահի պաշտոնում նրա վարած նիստերը նիստ վարելու մաստեր-կլաս էին, հումորով, խելքով, մտքով, կծոցներով եւ աչքերի խորը քմծիծաղով:

 

Դեկտեմբերի նույն այս օրը ուղիղ մեկ տարի առաջ նա նշանակվեց ՀՀ դեսպան Գերմանիայում, բոլորս հույս ունեինք, որ այս նշանակումը նաեւ նրա առողջության համար նպաստավոր կլիներ, ցավոք՝ կարճ.....Տարիներ առաջ, դատարանում, վերջին նիստին, որից հետո իրավիճակի փոփոխության շնորհիվ ընկեր Վահանը եւ մյուսները ազատ արձակվեցին, ես ներկա եմ եղել, այդ օրն ենք ծանոթացել, Բագրատ Եսայանը մեզ ծանոթացրեց ..շատերի հետ եմ ծանոթացել, բայց Վահան Հովհաննիսյանի հետ այս ծանոթությունը մնաց հիշողությանս մեջ, շատ տպավորված էի:

 

Հետագայում հարցազրույցների համար հանդիպում էինք, այնքան էինք խոսում առանց ձայնագրիչի, որ վերջում մնում էի առանց այդ օրվա նյութի.... Հայ քաղաքական կյանքից հեռացավ խարիզմատիկ քաղաքական գործիչը, ուժեղ անհատը, մարդը, միտքը...

 

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայան