կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-24 13:36
Տարածաշրջան

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել քրիստոնյաներին

Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել քրիստոնյաներին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ս. Ծնունդի կապակցությամբ շնորհավորել է քրիստոնյաներին:

 

Ստորև ներկայացնում ենք Էրդողանի շնորհավորական ուղերձը:

 

«Սրտանց շնորհավորում եմ քրիստոնյա մեր քաղաքացիներին՝ Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ: Անատոլիան պատմության ողջ ընթացքում եղել է այն աշխարհագրական վայր, որտեղ տարբեր կրոնների, մշակույթների և էթնիկ խմբավորումների մարդիկ ապրել են միասին՝ ռասիզմից, խտրականությունից, ոխից և ատելությունից զերծ: Բախումներից, պատերազմներից, պատուհասներից և ճնշումներից խուսափողները ամենադժվար օրերին այս հողերում ապաստան, լավ վերաբերմունք և ապահովություն են գտել:

 

Մեր երկիրն այսօր էլ, տարածաշրջանում տիրող բախումների և անկայունության պայմաններում, այն վայրն է, ուր, անկախ կրոնից, հավատքից, էթնիկական ծագումից և աղանդից, մարդիկ ապրում են խաղաղ, հանգիստ և ապահով: Ինչպես պատմության ընթացքում մենք ապրել ենք միասին, համերաշխ, այնպես էլ ապագայում շարունակելու ենք մեր երկրի բազմազանությունները տեսնել որպես հարստություն և փոխադարձ հարգանքի վրա շարունակելու ենք կառուցել մեր ապագան:

 

Տարբեր աղանդներ և սովորույթներ ունեցող մեր քրիստոնյա քաղաքացիներին մաղթում եմ, որ Ս. Ծննդյան տոնը գիտակցության ամպրապնդման, համերաշխության և հանդուրժողականության մթնոլորտի զարգացման պատճառ հանդիսանա: Այս զգացողություններով և մտքերով շնորհավորում են քրիստոնյա աշխարհի Ս. Ծնունդն ու մեկ անգամ ևս նրանց մաղթում խաղաղություն, երջանկություն և քաջառողջություն»: