կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-19 23:25
Սպորտ

Արթուր Մալոյանը շփոթել է զառանցողներին. ՀՖՖ

Արթուր Մալոյանը շփոթել է զառանցողներին. ՀՖՖ

ՀՖՖ պաշտոնական կայքն արձագանքել է Մալոյանի հայտարարությանը:

 

«Տուլայի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը մեդիայի միջոցով զառանցանք և անհեթեթություն անվանելով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ նոյեմբերի 18-ի մամուլի ասուլիսում արված այն հայտարարությանը, որ այդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում խաղալու դիմաց պահանջել է «Պորշ» ավտոմեքենա, իրականում անհեթեթ փորձ է արել հակադարձելու ՀՖՖ նախագահին:  


Այս ֆուտբոլիստի Հայաստանի ազգային հավաքական գալու հետ կապված բանակցությունները ժամանակին տարվել են երրորդ անձի՝ սպորտային աշխարհում հայտնի և հեղինակություն վայելող Ռուբեն Թաթուլյանի միջոցով, ում Մալոյանի ընտանիքը շատ լավ է ճանաչում, քանի որ իրենց զառանցանքը՝ երազած «Պորշ»-ը, Հայաստան գալու դիմաց Թաթուլյանից պահանջել է անձամբ Մալոյանի հայրը: Բայց, ինչպես տեսնում ենք, նույնիսկ բավարարված զառանցանքը՝ խոստացված «Պորշ»-ը, այդ ֆուտբոլիստին Հայաստան չի բերել:


Այլ մանրամասներ այս պահին չբացահայտենք, քանի որ ավելի ստոր պատկեր կգծագրվի և ոմանց  հայրենիք չունենալու փաստն ավելի ակնհայտ կդառնա:


Եթե Մալոյան ընտանիքի մի զառանցանքը ժամանակին համաձայնվել են բավարարել հանուն ազգային հավաքականի, բոլորովին չի նշանակում, որ այդ մարդիկ զառանցելու, իրենց հատկությունները պետք է վերագրեն ուրիշների:


Այսօր Հայաստանի ազգային հավաքականում հանդես են գալիս իրենց երկրին և հայրենիքին պատվախնդրորեն, անշահախնդրորեն ծառայող հայ տղաներ և միշտ այդպես է լինելու»,- նշված է ՀՖՖ պաշտոնական կայքի հայտարարության մեջ: