|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը դատապարտել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ՌՕՈւ ուղղաթիռի խոցումը. տեղեկացնում է France-karabagh-ը: ]
«Այս սադրանքով Ադրբեջանը խախտեց ստանձնած պարտավորությունները: Մենք հույս ունեինք, որ Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած հայ-ադրբեջանական բարձր հանդիպումից հետո Ադրբեջանը կցուցաբերի ավելի իրատեսական եւ կառուցողական վարքագիծ: Խախտելով Ֆրանսիայում մի քանի օր առաջ տված խոստումը` այս վարչակազմը ցույցը տվեց, որ տարածաշրջանում անվստահելի գործընկեր է»,-ասել է Ռոշբլուանը: