կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-08 10:56
Քաղաքական

Ի՞նչ են խոսել Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը

Ի՞նչ են խոսել Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անցած շաբաթ օրը նախագահականում իսկապես տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը: Սակայն «կողմերը» պայմանավորվածության չեն հանգել, քանզի Ծառուկյանի դարդն ու ցավը եղել են ոչ այնքան ոչ իշխանականների 12 կետանոց դավթարն ու եռյակի սրտին ծանարացած ազգի վիճակը, որքան սահմանադրական բարեփոխումների ճակատագիրը:

 

Հայտնի է, որ Ծառուկյանը եւս սկսել է ամբիցիաներ դրսեւորել եւ որոշակի սպասումներ ունի նախագահ ձեռնադրվելու առնչությամբ, մանավանդ, որ նույն աղբյուրների փոխանցմամբ, մինչ Հովիկ Աբրահամյանի նշանակումը, նա դեմ չի եղել դառնալ վարչապետ, Սերժ Սարգսյանը չի համաձայնել: Շաբաթ օրվա հանդիպման ժամանակ կողմերը հանրագումարի չեն եկել. Սերժ Սարգսյանը միանշանակ պնդել է՝ սահմանադրական փոփոխություններն այլընտրանք չունեն, պայմանավորվել են հանդիպել 10 օր հետո, նոյեմբերի կեսին՝ եւս մեկ անգամ հարցը քննարկելու:

 

Սակայն Գագիկ Ծառուկյանը, չսպասելով այդ հանդիպմանը, հայտարարել է, որ սկսում է մարզերում միասնական շտաբերի ձեւավորումը: Ըստ լավատեղյակների՝ առաջ ընկնելու խորհուրդը տվել են նրա քաղաքական «հայրերը»՝ հորդորելով փաստի առաջ կանգնեցնել Ռուսաստանից վերադարձող Սերժ Սարգսյանին»:

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: