կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-07 14:49
Սպորտ

Արթուր Ալեքսանյանը ուժերը կփորձի գերմանական բունդեսլիգայում

Արթուր Ալեքսանյանը ուժերը կփորձի գերմանական բունդեսլիգայում

Հունահռոմեական ըմբշամարտի  աշխարհի նորընծա չեմպիո, Եվրոպայի եռակի չեմպիոն, 98 կգ քաշային գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը ուժերն է փորձելու ըմբշամարտի Գերմանիայի ակումբային թիմերի բունդեսլիգայի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է  Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

 

 

Նա  նոյեմբերի 6-ին մեկնեց Գերմանիա և նորամուտը կնշի ASV Mainz 1888 ակումբի թիմում, որի կազմում անցած մրցաշրջանում ելույթ էր ունենում մեր ըմբիշներից Միհրան Ջաբուրյանը: 

 


Ի դեպ, անցած մրցաշրջանի ըմբշամարտի Գերմանիայի բունդեսլիգայի չեմպիոնը  ASV Nedingen է, որի կազմում ելույթ էր ունենում մեր անվանի ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը:


2009
-ից Գերմանիայի բուդեսլիգայում ելույթ է ունենում նաև այս տարվա աշխարհի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը: Արսենը հանդես է գալիս KSV–Aalen-05 ակումբի թիմ կազմում: Տարբեր ժամանակներում այստեղ ելույթ են ունեցել նաև Ալեքսան Միքայելյանը, Արամ Ջուլֆալակյանը: 

 


Կնքած պայմանագրի համաձայն` նախատեսված է, որ մինչեւ տարվա վերջ Արթուրը պիտի 4-5 գոտեմարտ անցկացնի: ովորաբար պայմանագիրը ըմբիշները կնքում են առնվազըտարվա համար ու պարտավորվում են մրցաշրջանի ընթացքում 10-24 գոտեմարտի մասնակցել: Բնականաբար, ըմբիշները իրենց այս ելույթների համար գումար են ստանում: Ստացվում է այնպես, որ ըմբիշները պահպանում են իրենց մարզավիճակը և միաժամանակ հնարավորություն են ստանում բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

 

Ալեքսանյանն իր թիմի կազմում բուդեսլիգայի 4-5 հանդիպման մասնակցելուց հետո կվերադառնա Հայաստան եւ կմիանա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականին, որը դեկտեմբերի 10-ից ուսումնամարզական հավաք է նախատեսում անցկացնել Ծաղկաձորում: