|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, օրերս Օհանովի փողոցի թիվ 24 շենքի մոտ նկատելով մի քաղաքացու՝ ձեռքին անվադող, գողություն կատարելու կասկածանքով բերման էին ենթարկել բաժին: Ինքնությունը պարզելուց հետո (1985 թ. ծնված Եղիշե Ա.-ն էր), երբ խուզարկել էին գրպանները, 5 մլ-անոց ներարկիչ էր հայտնաբերվել՝ 2 մլ մուգ շագանակագույն հեղուկանման զանգվածով: Նա հայտնել էր, որ զանգվածը «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց է, իսկ անվադողն էլ վաղ առավոտյան` ժամը 05.30-ի սահմաններում, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 22 շենքի մոտ կայանված «ԳԱԶել»-ից:
Ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայի վարորդին և նրանից հաղորդում ընդունել, ըստ որի՝ իրեն պատճառված նյութական վնասի չափը կազմում է 30.000 դրամ:
Թմրամիջոցն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: