Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծանրամարտի Լեհաստանի ֆեդերացիան ծանրամարտի մրցաշարերին մասնակցելուց հեռացրել է 2006, 2009 (105 կգ քաշաին կարգում) եւ 2010 (+105 կգ քաշային կարգի) թվականների աշխարհի չեմպիոն, 2006թ. (10կգ) Եվրոպայի չեմպիոն Լեհաստանի 8-ակի չեմպիոն, լեհ հանրահայտ ծանրորդ, 32-ամյա Մարցին Դոլեգային, որի A փորձանմուշի ստուգման ժամանակ արգելված խթանիչ՝ նորանդրոստերոն է հայտնաբերվել:
Լեհական լրատվամիջոցների, մասնավորապես polskasztanga.prv.pl-ի համաձայն՝ արգելված խթանիչի թույլատրելի սահմանը աննշան է գերազանցել, իսկ ինքը՝ մարզիկը, պնդում է, որպեսզի բացվի փորձանմուշի նաև «B» սրվակը, որից հետո ԾԼՖ-ն այդ գործով վերջնական որոշում կկայացնի: Ամեն դեպքում Պեկինի օլիմպիական խաղերում 4-րդ տեղն զբաղեցրած ծանրորդը չի կարողանա իր հավաքականին օգնել նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայանալիք ծանրամարտի աշխարհի առաջնությունում:
Ի դեպ, կրկնակի ստուգման դեպքում արգելված խթանիչի օգտագորցման փաստը հաստատվելու պարագայում Մարցին Դոլեգային ցմահ որակազրկում է սպառնում, քանի որ փորձառու ծանորդն 2004 թվականին արդեն մեկ անգամ երկու տարով որակազրկվել է մեկ այլ արգելված խթանիչ՝ տեստոստերոն օգտագործելու համար: Նշվում է նաև, որ կրկնակի ստուգման արդյունքները կհրապարակվեն 2 շաբաթ հետո ու այդ ժամանակ էլ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան` IWF–ն կհայտնի իր վերջնական որոշման մասին:
Աղբյուր՝ awf.am