|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը կվերհիշի, թե ինչ հետևանքներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև գժտությունը. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին Պուտինն ասել է սերբական «Պոլիտիկա» թերթին տված հարցազրույցում :
«Երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս անկումն առաջինը չէ: Հույս ունեմ՝ գործընկերները հասկանում են Ռուսաստանին շանտաժի ենթարկելու փորձերի ոչ խելամիտ լինելը, և թե ինչ հետևանքներով է լի երկու միջուկային գերտերությունների միջև գժտությունը ռազմավարական կայունության համար»,- նշել է նա:
Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է կառուցողական համագործակցության` իրավահավասարության և միմյանց շահերը հաշվի առնելու սկզբունքների հիման վրա: