13 տարի առաջ՝ 2001-ի սեպտեմբերի 11-ին, ԱՄՆ-ում տեղի ունեցան համաշխարհային պատմության մեջ աննախադեպ ահաբեկչություններ, որոնք խլեցին մոտ 3000 մարդու կյանք:
Ըստ ամերիկյան կողմի՝ ահաբեկչության հեղինակն էր «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը: ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ խմբավորման 19 գրոհայիններ առևանգել էին չորս մարդատար ինքնաթիռ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել էին Մանհեթեն և բախվել Առևտրի համաշխարհային կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։
Ֆոտոշարքը՝ ստորև:






