Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը անդրադարձավ մամուլում շրջանառվող այն լուրերին, թե ինքը հավակնում է դատավոր դառնալ ՄԻԵԴ-ում: Գևորգ Կոստանյանը նշեց, որ Եվրոպական դատարանում դատավոր նշանակվելու վերաբերյալ լուրերը հաճախակի են արծարծվում ամեն պատեհ կամ անպատեհ առիթով:
«Նման գործնական քննարկում երբեք չի եղել: Ես, անկեղծ ասած, չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին, ներկա և ապագա կաշառակերներին կամ կոռուպցիոն այլ անձերի, որոնք շատ կուզենային, որ ինձ այս աշխատանքում ու այս պաշտոնում չտեսնեն: Նրանք կցանկանային ինձ տեսնել որևէ այլ պաշտոնում, բայց ոչ` գլխավոր դատախազի պաշտոնում: Ես չեմ նշի այդ մարդկանց անունները: Իմ գործունեությունը, անկախ նրանից` ով դժգոհ կլինի, ով գոհ կլինի, շարունակելու եմ առնվազն նույն հետևողականությամբ ու ոգևորվածությամբ, և դա տարածվելու է ոչ միայն դատախազական, այլ նաեւ իրավապահ մյուս համակարգի վրա` քննչական մարմինների, և պետական այլ մարմինների վրա»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Գլխավոր դատախազի խոսքով` անկախ այն բանից, թե ով կերջանկանա իր` որևէ տեղ գնալու լուրերով կամ դիտավորյալ նման ապատեղեկատվություն կտարածի, դա նրանց խնդիրն է, և իրեն դա չի մտահոգում: