Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ը գրում է․ «Կառավարության երեկվա նիստում որոշում է կայացվել Միկա Բաղդասարովի «Արմավիա» ավիաընկերության և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորություններից գոյացած 9 մլրդ դրամ պարտքի դիմաց վերցնել Մանանդյան 41 հասցեում գտնվող անշարժ գույքը: Սակայն Բաղդասարովը պետությանը պարտք է մոտ 24 մլրդ դրամ:
Երեկ այդ մասին խոստովանեց նաև ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Նկատենք, որ չնայած Բաղդասարովին մշտապես տրվել են գործունեության արտոնյալ պայմաններ, իշխանությունները տարիներ շարունակ աչք են փակել նրա արարքների վրա՝ հնարավորություն տալով նորանոր պարտքեր կուտակել, այնուամենայնիվ, երեկ ֆինանսների փոխնախարարը չկարողացավ հստակ մեկնաբանել, թե ինչու պետությունը ժամանակին տեր չի կանգնել իր պարտքերին:
Թեև՝ դժվար չէ կռահել. Բաղդասարովը Սերժ Սարգսյանի հովանավորյալն է, ով չարդարացրեց իրեն: Հիմա մնում է սպասել՝ հասկանալու, թե ով կգրավի Բաղդասարովի տեղը տնտեսական դաշտում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: